Նախագծեր

Գյուղարտադրանքի մթերման կետ

Նվիրական երազանքի իրականացումը՝ նվիրումով աշխատանքն է․․․ Մի երազանքի իրական պատմություն

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում 2017թ. հուլիսին Արագածոտնի մարզի Ավան համայնքում գործարկել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով (Երևան քաղաքի գներով) կարողանում են իրացնել գյուղմթերքը՝ կաթնամթերք, մսամթերք, ձու, միրգ, բանջարեղեն, մեղր և այլն:

Նախագիծը նպատակ ունի թեթևացնելու գյուղացու հոգսն ու աշխուժացնելու գյուղի կյանքը, ինչպես նաև միտված է ապահովելու տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցությունը՝ ձևավորելով սոցիալական ձեռներեցության նոր մշակույթ,որի շրջանակում էլ մեր ռեստորաններն ապահովվում են տեղում ձեռք բերված թարմ գյուղմթերքով:

Մթերման կետից գյուղմթերքի տեղափոխումը իրականացվում է ընկերության կողմից՝ դրանով իսկ ազատելով գյուղացուն սպառման հետ կապված բոլոր դժվարություններից և հնարավորություն տալով շարունակել ապրել և արարել Ավանում՝ չհեռանալով և չդատարկելով գյուղը:

Նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերվում է աջակցություն նաև դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում:

Ռեստորաններ

Պանդոկ Երևան գետափին

Իսակովի պ. 48ա

Պանդոկ Երևան

«Խորենացի» մասնաճյուղ

Պանդոկ Երևան

«Պարոնյան» մասնաճյուղ

Պանդոկ Երևան

«Ամիրյան» մասնաճյուղ

Պանդոկ Երևան

«Տերյան» մասնաճյուղ

Երևանի Շաուրմա

«Տերյան» մասնաճյուղ

Երևանի Շաուրմա

«Խորենացի» մասնաճյուղ

«Լավաշ» ռեստորան

Թումանյան 21

«Շերեփ» ռեստորան

Ամիրյան 1